ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՎԵՐԸ, ԹՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԳՈՆԵ ՄԻ ՊԱՀ ԼՌԵՆ

Источник материала:  
12.05.2012 — Разное

Կարծում ենք՝ «Միասին» կայք այցելողներին կհետաքրքրի Հայաստանի տնտեսությանը վերաբերող ստորև ներկայացված վիճակագրական տվյալները: Մանվանդ որ՝ արդեն հետևում են մնացել խորհրդարանական ընտրությունները, որի ընթացքում հասկանալի պատճառներով յուրաքանչյուր հրապարկված թիվ և տնտեսական ցուցանիշ դիտվում է իբրև PR- ակցիա և մեկնաբանվում է կամ իշխանական կամ էլ ընդդիմադիր դիրքերից:

Եվ այսպես, օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն. 2012թ. հունվար–մարտ» զեկույցը, որի տվյալները հաստատում են Հայաստանում առկա աղետալի սոցիալ–տնտեսական իրավիճակը։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը կրկնապատկվել է. եթե 2008թ. աղքատների թիվը կազմել է 17,6 տոկոս, ապա 2009թ. այդ ցուցանիշը բարձրացել է՝ դառնալով 34,1 տոկոս, իսկ 2010թ. աղքատների թիվը հասել է բնակչության 35,8 տոկոսին։ Աճել է նաև ծայրահեղ աղքատների թիվը՝ 2008թ. 1,6 տոկոսից 2010թ. հասնելով ավելի քան 3 տոկոսի։

Այս տարիների ընթացքում աճել է նաև գործազրկության ցուցանիշը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2008թ. 231 600–ից գործազուրկների թիվն աճել է և 2011թ. արդեն կազմել է 265 700։

Զեկույցում հրապարակված են նաև ՀՀ արտաքին պարտքի մասին տվյալները. 2007թ. Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 449 մլն դոլար, 2009թ. պարտքն աճել է՝ հասնելով 2 մլրդ 966 մլն դոլարի, 2010թ. այն կազմել է 3 մլրդ 300 մլն դոլար, իսկ 2011թ.՝ 3,5 մլրդ դոլար։

Անշեղորեն մեծանում է նաև գնաճի թափը։ Եթե 2007թ. գնաճը եղել է 4,4 տոկոս, ապա 2011թ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այն հասել է 7,7 տոկոսի, իսկ միայն 2012թ. առաջին եռամսյակում՝ հունվար–մարտին, գնաճը կազմել է 3,3 տոկոս։ ՀԱՎԾ–ի զեկույցում ներառված չեն տվյալներ հետընտրական շրջանի գնաճի մասին։

Մտահոգիչ են նաև արտագաղթի մասին տվյալները։ Հայաստանի միգրացիոն ծառայությունը հրապարակել է այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից հեռացած մարդկանց քանակի մասին տվյալներ։ Ըստ այդմ՝ Հայաստանից 2012թ. առաջին չորս ամիսներին հեռացել է 57 320 մարդ, ինչը 10 000–ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Այս ամենի համապատկերին, նույն ՀԱՎԾ–ի տվյալներով, 2012թ. առաջին 4 ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ՝ 7,2 տոկոս։

Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ «Հայաստանում կյանքի որակի ինդեքսը 2011 թ.-ին» սոցիոլոգիական մեկ այլ գնահատման և հետազոտության՝Հայաստանի քաղաքացիների 10.3%-է կարծում, որ օբյեկտիվորեն լավ է ապրում և գոհ է իր վիճակից։ Հարցմանը մանսակցել է 2000 քաղաքացի։ Նրանցից 3.3%-ը լավ է ապրում, բայց դժգոհ է իր վիճակից, իսկ 49%-ը վատ է ապրում, բայց համակերպվել է։

Օբյեկտիվորեն վատ ապրողների և իրենց վիճակից դժգոհողների թիվը 37.4% է։

Ապրիլին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 4.8%-ով, իսկ սպառողական գները նվազել են 0.6%-ով:  ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել է 4.8%-ով, իսկ 2011-ի ապրիլի համեմատ ավելացել է 7,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մարտի նկատմամբ ապրիլին կրճատվել են արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 1.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 25.4%-ով:

Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել 2.3 %-ով, շինարարությունում` 2.2%, առևտրաշրջանառության ծավալը մարտի համեմատ աճել է 3.4 %-ով, իսկ 2011թ-ի ապրիլի համեմատ՝ 2.5%-ով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական գները նվազել են 0.6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները՝ 1.4%-ով: Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, զգալիորեն կրճատվել են նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները` 14.8%, ընդ որում` արտահանման անկումը կազմել է 43.4%, իսկ ներմուծմանը` 2%:

Ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 118 հազար 497 դրամ կամ աճել է 1.1%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 0.9%-ով՝ կազմելով 93 հազ. 555 դրամ, իսկ մասնավոր հատվածում այն աճել է 1.3%-ով` կազմելով 148 հազ. 256 դրամ:

Նյութը պատրաստեց Մանվել Մկրտչյանը

 

←Киев нашел альтернативу российскому газу в Германии

Лента Новостей ТОП-Новости Беларуси
Яндекс.Метрика